Բենեդիկտ Քամբերբեթչն արժանացել է Բրիտանական կայսերական պատվո շքանշանի

19:25 • 10.11.15

Բրիտանացի դերասան Բենեդիկտ Քամբերբեթչն արժանացել է բրիտանական կայսրության պատվո շքանշանի, որը նրան է հանձնել Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը:


Daily Mail-ի հաղորդմամբ` դերասանը, ով նախկինում ևս բարձրաձայնել էր փախստականներին աջակցելու հարցը և մեղադրել քաղաքական գործիչներին ստեղծված ճգնաժամի համար, մեկ անգամ ևս օգտվել է ընձեռված հնարավորությունից` խոսելու փախստականներին առնչվող «մարդասիրական խնդրի» մասին:


39-ամյա դերասանը հատկապես ընդգծել է Լեսբոս հունական կղզու ափերին խեղդվող ներգաղթածների և սիրիացի փախստականների խնդիրները:


Քամբերբեթչին հանդիսավոր միջոցառմանը ուղեկցել է կինը` Սոֆի Հանթերը:

 

Բենեդիկտ Քամբերբեթչն արժանացել է Բրիտանական կայսերական պատվո շքանշանի