Դե Նիրոն ռեստորան է բացել Մոսկվայում (լուսանկարներ)
Հոլիվուդյան դերասան Ռոբերտ Դե Նիրոն ճապոնացի շեֆ-խոհարար Նոբու Մաթսուհիսայի հետ համատեղ հայտնի Nobu ցանցի նոր ռեստորան է բացել Մոսկվայի «Կրոկուս սիթի» կենտրոնում, գրում է РИА Новости-ն:
Առաջին ռեստորանը Մոսկվայում ցանցի համասեփականատեր Դե Նիրոն բացել է 2009-ին։
Դերասանը նշել է, որ «բոլորը պետք է միավորվեն, որպեսզի դադարեն վեճերը, պետք է աշխատել միասին»:
Դե Նիրոն հայտնել է նաև, որ ինքը, հավանաբար, կցանկանար ՌԴ քաղաքացիություն ստանալ բռնցքամարտիկ Ռոյ Ջոնսի օրինակով, սակայն այդ մասին դեռ վաղ է խոսել։
Nobu հեղինակային խոհանոցի միջազգային ցանցի առաջին ռեստորանը Դե Նիրոն և ճապոնացի շեֆ-խոհարարը բացել են 1994-ին Նյու Յորքում: Ցանցում ընդգրկված է 33 ռեստորան աշխարհի 28 քաղաքներում` Լոնդոնում, Լաս Վեգասում, Մելբուրնում, Տոկիոյում, Պեկինում, Մայամիում և այլն։















