Ատոմ Էգոյանի «Հիշիր» ֆիլմը Մար դել Պլատայի կինոփառատոնում արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին

00:51 • 10.11.15

Արգենտինական Մար դել Պլատայի Կինոյի  միջազգային փառատոնում  կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Հիշիր» ֆիլմը արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին:

Ինչպես տեղեկացնում է Telam պարբերականը` 30-րդ միջազգային կինոփառատոնի փակման արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 7-ին Մար դել Պլատայի «Աուդիտորիում» թատրոնում, որին ներկա են գտնվել ինչպես մրցույթի նախագահ Խոսե Մարտինես Սուարեսը, Արգենտինայի Կինոյի և արվեստի ազգային ինստիտուտի նախագահ Լուկրեսիա Կարդոսոն, այնպես էլ հայտնի դերասաններ և իշխանության ներկայացուցիչներ:

Օսկարակիր Քրիստոֆեր Պլամմերի և Մարտին Լանդաուի մասնակցությամբ  «Հիշիր» ֆիլմը պատմում է «Օսվենցիզմի համակենտրոնացման ճամբարի» տարագիրներից մեկի վրեժի  մասին:

Ինչպես ինքը Էգոյանը բազմիցս նշել է` ֆիլմն արտացոլում է նաև Հայոց ցեղասպանության ցավն ու տառապանքը:

 

 

Ատոմ Էգոյանի «Հիշիր» ֆիլմը Մար դել Պլատայի կինոփառատոնում արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին