Հրապարակվել է Ջենիֆեր Լոպեսի մասնակցությամբ սերիալի առաջին թրեյլերը (լուսանկարներ, տեսանյութ)
Երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը NBC հեռուստաալիքի «Կապույտի երանգները» նոր սերիալում կատարել է միայնակ մոր և ոստիկանության հետախույզ Հարլի Սանթոսի դերը, ում ազատազրկում է սպառնում պաշտոնական հանցագործությունների համար։
Կաշառք փոխանցելու պահին նրան ձերբակալում է ՀԴԲ-ի գործակալ։ Նա առաջարկում է Հարլիին աշխատել բյուրոյի համար, հետևել իր կոռումպացված գործընկերներին, այնուհետև անհրաժեշտ տեղեկությունը փոխանցել գործակալներին։ Հերոսուհին հայտնվում է դժվար ընտրության առջև, գրում է filmpro.ru-ն։
Համացանցում հրապարակվել է նոր սերիալի առաջին թրեյլերը։
Ջենիֆեր Լոպեսի համար սերիալում նկարահանվելն առաջին անգամ չէ, սակայն միակն է, որում դերասանուհին կատարում է գլխավոր դերը։












