Մոդիլյանիի կտավն աճուրդում վաճառվել է ավելի քան 170.000.000 դոլարով

08:44 • 10.11.15

Իտալացի նկարիչ և քանդակագործ Ամեդեո Մոդիլյանիի «Մերկ պառկածը» կտավը նյույորքյան Christie’s աճուրդում վաճառվել է 170.4 մլն դոլարով։ 1918-ին նկարված կտավի նախնական արժեքը եղել է 100 մլն դոլար: Այն վաճառքի է դրվել առաջին անգամ:

 

Աճուրդի տան ներկայացուցիչները նշել են, որ մինչ այժմ Մոդիլյանիի աշխատանքները չեն վաճառվել 71 մլն դոլարից ավելի գնով, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
 

Աճուրդում վաճառվել է նաև ամերիկացի նկարիչ Ռոյ Լիխտենշտեյնի «Բուժքույրը» կտավը։ Այդ կտավի վաճառքից աճուրդի տունը ստացել է 95.4 մլն դոլար եկամուտ։

 

««Բուժքույրը» կտավը, անկասկած, Լիխտենշտեյնի 3 լավագույն աշխատանքներից է»,- նշել են աճուրդի տան փորձագետները։

Մոդիլյանիի կտավն աճուրդում վաճառվել է ավելի քան 170.000.000 դոլարով