Օբաման դարձել է ԱՄՆ-ի 1-ին նախագահը, ով լուսանկարվել է ԼԳԲՏ ամսագրի համար. լուսանկարներ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման դարձել է այդ երկրի առաջին նախագահը, ով լուսանկարվել է սեռական փոքրամասնությունների հայտնի հանդեսի (նաև շապիկի) համար:
Buzzfeed-ը հայտնում է, որ Օբաման կհայտնվի Out ամսագրի նոր համարի շապիկին: Ամսագրի գլխավոր խմբագիր Աարոն Հիքլինը սա «պատմական» պահ է անվանել:
Օբաման հայտնվել է նաև նույն ամսագրի ամենամյա ցուցակում,որում ներառված են սեռական փոքրամասնությունների շրջանում 100 ամենաազդեցիկ գործիչները:
ԱՄՆ Նախագահը նաև հարցազրույց է տվել, որում խոսել է ԼԳԲՏ հանրույթի ներկայացուցիչների մասին, ովքեր իրենց ազդեցությունն են ունեցել իր կյանքի վրա:











