133 տարի անց Սագրադա Ֆամիլիան գտնվում է կառուցման ավարտական փուլում (տեսանյութ)
Աշխարհի, թերևս, ամենահայտնի հոգևոր կառույցներից մեկը` տաղանդաշատ ճարտարապետ Անտոնիո Գաուդիի Սագրադա Ֆամիլիան, որը 1 հարյուրամյակից ավելի է, ինչ անավարտ է մնացել, վերջապես թևակոխել է կառուցման վերջնական փուլը:
Ինչպես նշում է The Business Insider-ը, Բազիլիկա և Սուրբ Ընտանիքի քավության մայր տաճարի կառուցումը սկսվել է հեռավոր 1882թ.` Բարսելոնայում: Մի տասնամյակը հաջորդում է մյուսին, սակայն տաճարը շարունակում է կառուցվել: Աղբյուրը մանրամասնում է, որ Գաուդիի ճարտարապետական գլուխգործոցի նախագծի 30 տոկոսը դեռևս կյանքի չի կոչվել:
Հայտնի է, որ Սագրադա Ֆամիլիան իր վերջնական տեսքը կստանա 2026թ.-ին: The Business Insider-ի ներկայացրած տեսանյութում նշվում է, որ տաճարի կենտրոնական աշտարակը լինելու է Եվրոպայում ամենաբարձր կրոնական շինությունը:
Հետաքրքրական է, որ նշված վերջնաժամկետը չխախտելու դեպքում, Սագրադա Ֆամիլիան պատրաստ կլինի Գաուդիի մահվան 100-րդ տարելիցին:
133 years later, it's almost done…
Posted by INSIDER on Monday, November 9, 2015










