Ռուսական ДДТ խմբի համերգի ընթացքում հանդիսատեսը ծնկի է իջել A321-ի զոհերի հիշատակին նվիրված երգի ժամանակ (տեսանյութ)
Մինչ որոշ ռուսներ համացանցում գումար են աշխատում A321 օդանավի կործանման հետևանքով զոհված փոքրիկի լուսանկարով շապիկները վաճառելով, մյուսները չեն կարողանում զսպել արցունքները երգի կատարման ժամանակ, որը նվիրված է եղել սարսափելի աղետի զոհերի հիշատակին, գրում է НТВ-ն։
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որն արվել է ДДТ խմբի համերգի ժամանակ՝ Եկատերինբուգում:
«Ветер» երգը Յուրի Շևչուկը նվիրել է Եգիպտոսում վթարի ենթարկված ռուսական ինքնաթիռի զոհերի հիշատակին։ Այն, ինչ կատարվում է հետո, երաժիշտներից ոչ ոք չէր սպասում: Ամբողջ դահլիճը ծնկի է իջնում, ընդ որում` ոչ ոք նման կոչ չի հնչեցնում: Դա տեղի է ունենում ինքնաբերաբար։
Հիշեցնենք, որ Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող օդանավը, որում եղել էր 224 մարդ, կործանվել է հոկտեմբերի 31-ին` օդ բարձրանալուց 23 րոպե անց: Ըստ արևմտյան երկրների՝ մեծ է ահաբեկչության իրականացման վարկածի հավանականությունը։










