Լևոն Մութաֆյանի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել. կատարվում է քննություն

15:23 • 11.11.15

ՀՀ քննչական կոմիտեում տարվում է քննություն` պարզելու թատերագետ Լևոն Մութաֆյանի մահվան պատճառը: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

 

«Ահազանգ ստացել ենք, քննիչը գնացել է հաղորդման հետևից և հյուրանոցային  համալիրներից մեկի լոգասենյակում հայտնաբերվել է Մութաֆյանի դին»,– ասացին Քննչական կոմիտեից:
 
Նաև հավելեցին, որ փորձագետի կողմից  նախնական զննությամբ` բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն` պարզելու մահվան պատճառը: