Էնդի Ուորհոլի հեղինակած Մերիլին Մոնրոյի դիմանկարը վաճառվել է 36 մլն դոլարով
Մերիլին Մոնրոյի դիմանկարը՝ «Չորս Մերիլին» կտավը, որի հեղինակն Էնդի Ուորհոլն է, Նյու Յորքում կայացած Christie’s աճուրդում վաճառվել է 36 մլն դոլարով, գրում է РИА Новости-ն:
Նույն աճուրդում 28.2 մլն դոլարով վաճառվել է Լուիզ Բուրժուայի «Սարդը» աշխատանքը, ինչը դարձել է ռեկորդային հեղինակի համար:

Լյուսեն Ֆրեյդի «Բրիգադիրը» աշխատանքը վաճառվել է 34.8 մլն դոլարով: Ինչպես նաև նկարիչ Ջո Բրեդլիի համար ռեկորդային 3 մլն դոլարով վաճառվել է «Երեք տղամարդ» կտավը։










