Սթիվ Ջոբսի մասին ֆիլմը հանում են վարձույթից` ցածր եկամուտների պատճառով

10:36 • 11.11.15

Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի մասին Դեն Բոյլի ֆիլմը չի արդարացրել սպասումները։ Նախորդ հանգստյան օրերի ընթացքում ֆիլմը վարձույթում հավաքել է 69%-ով քիչ, քան մեկ շաբաթ առաջ, գրում է iphones.ru-ն:
 

Կինոթատրոնների արձագանքը երկար սպասել չի տվել: 2.411 կինոթատրոններից 2072-ը հրաժարվել են ֆիլմի ցուցադրությունից և հանել այն վարձույթից:

 

Ֆիլմի փակ հաջողակ պրեմիերայից հետո, որտեղ «Սթիվ Ջոբսը» հավաքել էր 521.000 դոլար, լայն վարձույթի առաջին հանգստյան օրերին նախատեսվում էր հավաքել 15-19 մլն դոլար, սակայն գումարը շատ ավելի քիչ է եղել` 7.3 մլն դոլար:
 

Մինչ այժմ ֆիլմը վարձույթում հավաքել է 16.6 մլն դոլար։ Այդ գումարը ֆիլմի 30 մլն դոլարանոց ընդհանուր բյուջեի մոտ կեսն է կազմում։

Սթիվ Ջոբսի մասին ֆիլմը հանում են վարձույթից` ցածր եկամուտների պատճառով