«Այն նույն կանաչ ծառը». Արգենտինայում Հայոց ցեղասպանությանը նվիրված ներկայացում է բեմադրվում

19:58 • 11.11.15

Բուենոս Այրեսի «Կիրշներ» մշակութային կենտրոնում նոյեմբերի 14-ին կցուցադրվի արգենտինացի վիպասան և սցենարիստ  Կլաուդիա Պինյեյրայի «Այն նույն կանաչ ծառը» ստեղծագործության հիման վրա բեմադրված համանուն ներկայացումը:


«Այն նույն կանաչ ծառը» համեմատականներ է տանում Հայոց ցեղասպանության և Արգենտինայում վերջին բռնապետության ռեժիմի  միջև:


Ներկայացումը պատմում է հայ ժողովրդի և արգենտինական հասարակության հանուն արդարության պայքարի մասին, որոնք երկուսն էլ ցեղասպանության զոհ են դարձել պատմության տարբեր փուլերում: Ստեղծագործության հիմքում որոշակիորեն ընկած են  արգենտինահայ տատիկի հիշողություններ:


Ներկայացումը կյանքի է կոչվել «Լուիզա Համբարյան» հիմնադրամի ջանքերով:

 

«Այն նույն կանաչ ծառը». Արգենտինայում Հայոց ցեղասպանությանը նվիրված ներկայացում է բեմադրվում