Երգչուհի Իրինա Դուբցովան բաժանվել է իր հայազգի ընկերոջից

11:14 • 12.11.15

Ռուս հայտնի երգչուհի Իրինա Դուբցովայի կյանքում կրկին կտրուկ շրջադարձ է եղել. նա բաժանվել է իր սիրելիից` հայազգի երաժիշտ և կատարող Վիտալի Մակարյանից, ով հայտնի է Մարսել բեմական անունով։
 

Բաժանման պատճառ են դարձել տղամարդու խիստ բարքերն ու հաճախակի տարաձայնությունները։ Հոգնելով այդ կյանքից` Իրինան ինքն է առաջարկել վերջակետ դնել իրենց հարաբերություններին, գրում է loveradio.ru-ն:
 

Դուբցովայի և Մակարյանի սիրավեպը սկսվել էր այս տարվա գարնանը։ Նրանք հանդիպել են մոսկովյան ակումբներից մեկում, փոխանակվել են համարներով և մեկ ամիս անց սկսել հանդիպել:

 

Լրատվամիջոցներին հաջողվել է պարզել, որ զույգը խիստ վիճել է դեռևս մեկ ամիս առաջ։ Պատճառը եղել է այն, որ երիտասարդը չի  դիմավորել սիրելիին օդանավակայանում, թեև խոստացել էր։

 

Բացի այդ, նա դադարել է պատասխանել հեռախոսազանգերին` հետագայում պարզաբանելով, թե զբաղված է եղել։ Երգչուհին առաջարկել է բաժանվել, սակայն երիտասարդը պնդել է, որ մի փոքր դադար տան հարաբերություններում։

Երգչուհի Իրինա Դուբցովան բաժանվել է իր հայազգի ընկերոջից