Ուորհոլի հեղինակած Մաո Ցզեդունի դիմանկարը վաճառվել է 47.5 մլն դոլարով
20-րդ դարի չին պետական ու քաղաքական գործիչ Մաո Ցզեդունի դիմանկարը, որի հեղինակն ամերիկացի նկարիչ Էնդի Ուորհոլն է, Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 47.5 մլն դոլարով, գրում է Газета-ն:
1972-ին արված դիմանկարում Մաոն պատկերված է մուգ կապույտ բաճկոնով: Նրա դեմքի ձախ մասը ներկված է դեղին գույնով, իսկ շրթունքները` վառ մորեգույնով։
Փորձագետները կտավը գնահատում էին 40 մլն դոլար:










