Բացահայտվել է Գվեն Ստեֆանիի ամուսնալուծության իրական պատճառը (լուսանկարներ)

12:30 • 13.11.15

Ամերիկյան US Weekly ամսագիրը բացահայտել է արևմտյան շոու բիզնեսի ամենաամուր զույգերից մեկի` հայտնի երգչուհի, No Doubt խմբի նախկին մենակատար Գվեն Ստեֆանիի և ռոքեր Գևին Ռոսդեյլի ամուսնալուծության բուն պատճառը։

 

Ինչպես նշում է Tatler-ը, բացահայտումն արել են Ստեֆանիի մտերիմ ընկերները` պատմելով, որ ամուսինը տևական ժամանակ դավաճանել է երգչուհուն իրենց 3 երեխաների դայակի հետ:

 

Ըստ քաջատեղյակ աղբյուրների՝ Ռոսդեյլն ու Մինդի Մենը, օգտվելով դայակի ծառայողական դիրքից, հաճախ են հանդիպել: Մենը երեխաներին հաճախ է տարել շրջագայության մեջ գտնվող հոր մոտ, որպեսզի հանդիպի սիրեկանին:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ արտամուսնական կապի բացահայտումից հետո Ստեֆանին աշխատանքից հեռացրել է դայակին, մինչդեռ Ռոսդեյլը հերքել է ամեն ինչ: Սակայն որոշ ժամանակ անց խոստովանել է իր մեղքը:

Բացահայտվել է Գվեն Ստեֆանիի ամուսնալուծության իրական պատճառը (լուսանկարներ)