Մակարևիչին թալանել են Ուկրաինայում համերգային շրջագայության ժամանակ

17:16 • 13.11.15

Ռուս երաժիշտ Անդրեյ Մակարևիչը հայտնել է, որ իրեն թալանել են Ուկրաինայում համերգային շրջագայության ժամանակ, գրում է РИА Новости-ն։

 

Նրա խոսքով՝ Լվով-Մոգիլև գնացքում անհայտ անձինք իր պայուսակից գողացել են ողջ գումարը։

 

Մակարևիչը չի հստակեցրել, թե դիմել է արդյոք իրավապահ մարմիններին։

 

Ինչպես հիշեցնում է կայքը, Անդրեյ Մակարևիչը բազմիցս հաջակցություն Ուկրաինայի ելույթներ է ունեցել, ինչի պատճառով Ռուսաստանում ենթարկվել է քննադատության։

 

Մակարևիչին թալանել են Ուկրաինայում համերգային շրջագայության ժամանակ