Հոլիվուդի Փառքի պուրակում բացվել է «Հարի Փոթերի» աստղի անվանական աստղը
Բրիտանացի դերասան Դենիել Ռեդքլիֆն այժմ իր անվանական աստղն ունի Հոլիվուդի Փառքի պուրակում:
BBC-ն հայտնում է, որ Հարի Փոթերի արկածների մասին ֆիլմաշարից հայտնի դերասանը իր աստղի բացման արարողությանը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին, սելֆիներ արել ֆանատների հետ:
Ռեդքլիֆն անկեղծացել է, որ իր ավանդի այսօրինակ գնահատականը զարմացրել է իրեն, քանի որ, ըստ նրա, Հոլիվուդի Փառքի պուրակում հավերժանում են կինոյով հայտնի դարձած մարդկանց միայն 20 տոկոսի անունները:
Ռեդքլիֆը «Հարի Փոթեր» ֆիլմաշարում նկարահանվել է 2001 - 2011 թթ-ին:










