Քայլի Մինոուգի նոր սիրեցյալը փոքր է նրանից 20 տարով

09:27 • 14.11.15

Իսպանացի մոդել Անդրես Վելենկոսոյից բաժանվելուց հետո հայտնի երգչուհի Քայլի Մինոուգը Նոր տարին ստիպված էր եղել միայնակ դիմավորել։ Սակայն առաջիկա ամանորյա տոներն ավստրալուհին այլևս ստիպված չի լինի միայնության մեջ անցկացնել։ Օրերս փոփ աստղը հաստատել է, որ իր սիրտը կրկին զբաղված է, գրում է Tatler-ը։ 

 

Անգլիացի դերասան Ջոշուա Զասեի հետ ճակատագրական ծանոթությունը տեղի է ունեցել «Գալավանտ» սերիալի նկարահանումների ժամանակ (բրիտանացին գլխավոր դերում է, իսկ Մինոուգը հայտնվում է էպիզոդներից մեկում)։

 

Իմիջիայլոց, նոր ընկերը 47-ամյա Քայլիից բավական փոքր է։ Նա 27 տարեկան է: Այնուամենայնիվ, չիմանալով շիկահեր աստղի ծննդյան ամսաթիվը, նրանց հազիվ թե կարելի է նման տարիք տալ, գրում է աղբյուրը։

 

 

 

Քայլի Մինոուգի նոր սիրեցյալը փոքր է նրանից 20 տարով