Փարիզի «Բատակլան» թատրոնի մոտ անհայտ դաշնակահարը կատարել է Ջոն Լենոնի Imagine-ը (տեսանյութ)

20:34 • 14.11.15

Փարիզում՝ ուրբաթ երեկոյան ահաբեկչության թիրախ դարձած «Բատակլան» համերգասրահի մոտ, անհայտ դաշնակահարը կատարել է Ջոն Լենոնի «Imagine» հայտնի ստեղծագործությունը։

 

Խաղաղության «հիմնը» համարվող ստեղծագործությունը կատարվել է դեպքի վայրում հայտնված դաշնամուրով։ Դաշնակահարը ժամանել և ելույթից հետո հեռացել է հեծանվով։

 

Փարիզի ահաբեկչությունների ալիքի ֆոնին միայն «Բատակլան» թատրոնում պատանդ վերցված տասնյակ մարդիկ էին սպանվել։

Փարիզի «Բատակլան» թատրոնի մոտ անհայտ դաշնակահարը կատարել է Ջոն Լենոնի Imagine-ը (տեսանյութ)