Հնարավոր է՝ Բլատերը և Պլատինին 6 տարով հեռացվեն ֆուտբոլից

15:32 • 15.11.15

 ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովը մինչ Ամանոր մի գործ կքննի, որն առնչվում է ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի նախագահներ Զեպ Բլատերին և Միշել Պլատինիին:

 

Ինչպես հայտնում է «Eurosport»-ը, գործի շրջանակում հնարավոր է ֆուտբոլային գերատեսչության ղեկավարները ֆուտբոլից հեռացվեն 6 տարի ժամկետով:

 

«Բլատերի և Պլատինիի համար ֆուտբոլից 90 օր պայմանական հեռացման ժամկետ կա: Մենք կքննենք գործը մինչ Ամանոր վերջնական վճիռ կայացնելու համար»,- ասել է հանձնաժողովի ղեկավար Հանց-Յոահիմ Էկերտը:

Հնարավոր է՝ Բլատերը և Պլատինին 6 տարով հեռացվեն ֆուտբոլից