Չելսին 40 միլիոն ֆունտ ստերլինգ կառաջարկի Գրիզմանի համար

15:30 • 15.11.15

 Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Անտուան Գրիզմանը հայտնվել է Լոնդոնի «Չելսիի» տրանսֆերային հետաքրքրությունների առանցքում:

 

«Sunday Express»-ը հայտնում է, որ անգլիական ակումբը ձմեռային առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում առաջարկ կանի «Ատլետիկոյին»:

 

Նշվում է, որ «Չելսին» Ֆրանսիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստի համար 40 միլիոն ֆունտ ստերլինգ կառաջարկի:

 

Հավելենք, որ ընթացիկ մրցարջանում Գրիզմանը մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
 

Չելսին 40 միլիոն ֆունտ ստերլինգ կառաջարկի Գրիզմանի համար