Փարիզի ահաբեկչության պատճառով հետաձգվում է «Սառույցի թագավորները» համերգային ծրագիրը

15:58 • 15.11.15

Հաշվի առնելով նոյեմբերի 13-ի գիշերը Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչությունները, որոնց հետևանքով 129 մարդ է զոհվել, «Շոուսթար պրոդաքշընը», «Սառույցի թագավորները» շոուի պրոդյուսեր Արի Զաքարյանը և շոուի բոլոր մասնակիցները որոշել են  հետաձգել «Սառույցի թագավորները» համերգային ծրագիրը մինչև 2016 թվականի մարտի 5-ը:


Ծրագրում ընդգրկված են Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիներ Բրայն Ժուբերը, Մարի-Պյեր Լերեն և Գիոնի Սոբատերը, ովքեր Ֆրանսիայի համար այս ծանր օրերին չեն կարող ելույթ ունենալ:

 

«Ցավոք, խումբը չի կարող ներկայանալ առանց շոուի առաջատար կատարողների: Մենք խորապես ցավակցում ենք Ֆրանսիայի քաղաքացիներին և խնդրում ձեզ ըմբռնումով մոտենալ:

 

Միաժամանակ, «Շոուսթար Պրոդաքշըն» տեղեկացնում է, որ տոմսերի վաճառքը շարունակվում է, իսկ արդեն իսկ ձեռք բերված տոմսերը ուժի մեջ են 2016 թվականի մարտի 5-ին կայանալիք համերգին ներկայանալու համար»,– ասվում է  «Շոուսթար պրոդաքշըն»–ի տարածած հաղորդագրությունում։



 

Փարիզի ահաբեկչության պատճառով հետաձգվում է «Սառույցի թագավորները» համերգային ծրագիրը