Ինքնուս նկարչուհին 2-րդ «կյանք է» տալիս ընկած տերևներին (լուսանկարներ)

18:12 • 15.11.15

Լեհաստանի 16-ամյա բնակչուհի Յոհանա Վիրազկան, ով զբաղվում է նկարչությամբ, ստեղծագործելու համար ընտրել է բավական օրիգինալ ձևաչափ:


Ինչպես նշում է Oddity Central-ը, դեռահասն իր գեղեցիկ աշխատանքները պատկերում է ոչ թե ճերմակ կտավի, այլ` չորացած, ծառերի ճյուղերից ընկած տերևների վրա: Արդյունքում ստացվում են արվեստի բացառիկ գործեր, որոնք էսթետիկ մեծ հաճույք են պատճառում:


Աղբյուրը նկատում է, որ տաղանդավոր լեհուհու աշխատանքներն առավել արժեքավոր է դարձնում այն փաստը, որ Վիրազկան մասնագիտական կրթություն չունի, ինքնուս նկարչուհի է:


Աղջիկը պատմել է, որ այս ձևաչափով կարողանում է ստեղծագործել միայն աշնանը, երբ սկսվում է տերևաթափը:

Ինքնուս նկարչուհին 2-րդ «կյանք է» տալիս ընկած տերևներին (լուսանկարներ)