Բրազիլուհի սուպերմոդելը նկարահանվել է Chanel №5-ի ամանորյա գովազդային արշավում

21:41 • 16.11.15

Բրազիլուհի սուպերմոդել Ժիզել Բունդհենը նկարահանվել է Chanel №5 բույրի ամանորյա գովազդային  արշավի համար, որն անցկացրել է նորաձևության ոլորտի հայտնի լուսանկարիչ Պատրիկ Դեմարշելյեն:

Ինչպես ներկայացնում է Lenta.ru-ն` լուսանկարներից մեկում Ժիզելը նկարահանվել է օծանելիքի հսկա շշի վրա նստած:

Ինչպես նշվում է` գովազդային արշավը նվիրված է բույրի նոր` սահմանափակ քանակությամբ թողարկմանը Սուրբ Ծնունդին ընդառաջ: Chanel №5 և №5 Eau Premiere բույրերը վաճառվելու են  դասական ութանկյուն տեսքով  շշերում, որը ստեղծել է Կոկո Շանելը: