ԵԱ. Հայաստանի կանանց հավաքականը ոչ-ոքի խաղաց Թուրքիայի ընտրանու հետ

01:05 • 16.11.15

Շախմատի կանանց Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Թուրքիայի ընտրանու հետ:

Լիլիթ Գալոյանն ու Մարիա Կորսովան իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին, Լիլիթ Մկրտչյանը հաղթանակ տոնեց, իսկ Էլինա Դանիելյանը զիջեց մրցակցին: Այսպիսով, դիմակայությունն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով:

Երեք տուրերից հետո Հայաստանի հավաքականը մեկական հաղթանակ, ոչ-ոքի և պարտություն է գրանցել:

Հայաստանի ընտրանու մրցակիցը 4-րդ տուրում հայտնի կդառնա ավելի ուշ: