Մադոննան արտասվել է բեմում` Փարիզի ահաբեկչությունների պատճառով (տեսանյութ)
Ամերիկացի երգչուհի Մադոննա արտասվել է բեմում, երբ հիշել է Փարիզում ահաբեկչությունների հետևանքով զոհված մարդկանց, գրում է Корреспондент-ը:
«Ողբերգական սպանություններ, սպանություններ և թանկարժեք կյանքի անիմաստ ավարտ, որը տեղի ունեցավ Փարիզում: Դա ինձ հանգիստ չի տալիս ամբողջ օրը»,- ասել է երգչուհին:
Մադոննան արտասվել է և որոշ ժամանակ լռել` արցունքները սրբելու համար:
«Դա հենց այն է, ինչ այդ մարդիկ ցանկանում են անել մեզ, նրանք ցանկանում են փակել մեր բերանը, նրանք ցանկանում են ստիպել մեզ լռել: Սակայն մենք դա նրանց թույլ չենք տա»,- ասել է երգչուհին:










