Վտանգավոր, բայց գեղեցիկ. Շարլիզ Թերոնը կրկին կմարմնավորի չար կախարդի (լուսանկարներ)

12:11 • 18.11.15

Աշխարհի ամենագեղեցիկ շիկահերներից մեկը` դերասանուհի Շարլիզ Թերոնը, կնկարահանվի հոլիվուդյան «Սպիտակաձյունիկն ու որսորդը» ֆիլմի շարունակությունում:

 

Ինչպես նշում է Tatler-ը, նրբակազմ հարավաֆրիկուհին կրկին կներկայանա չար, բայց անչափ գեղեցիկ կախարդի` Ռավենայի կերպարով: Թեև նախորդ ֆիլմում Ռավենան մահանում է, այնուհանդերձ, սցենարիստների թեթև ձեռքով նա կրկին կվերակենդանանա։

 

Նշվում է, որ 2-րդ ֆիլմը կոչվելու է «Որսորդը. ձմեռային պատերազմ», այն մեծ էկրան կբարձրանա 2016թ. ապրիլին: Դրանում, բացի Թերոնից, կնկարահանվեն Քրիս Հեմսվորթը, Էմիլի Բլանթն ու  Ջեսիկա Չեսթեյնը։

 

 

Վտանգավոր, բայց գեղեցիկ. Շարլիզ Թերոնը կրկին կմարմնավորի չար կախարդի (լուսանկարներ)