Սուրճը կարող է փրկել վաղաժամ մահվանից, կանխել կոնկրետ հիվանդություններ. հետազոտություն

00:57 • 19.11.15

Սուրճի օգտագործումը կարող է փրկել վաղաժամ մահվանից:

 

«Ամերիկայի ձայնի» ռուսալեզու ծառայությունը հայտնում է, որ նման եզրակացության են եկել Հարվարդի համալսարանի գիտնականները:

 

Գիտնականները, սակայն, պնդում են, որ սուրճը «կանխարգելիչ» կարող է լինել օրական 3-5 բաժակի օգտագործման դեպքում:  Իսկ կանխելի հիվանդությունների թվում նշվում են սիրտ-անոթային հիվանդությունները, նյարդային համակարգի ախտերը, երկրորդ տիպի դիաբետը, ինչպես նաև` հակվածությունը ինքնասպանության:

 

Հետազոտությունը իրականացվել է 30 տարվա ընթացքում, 200 հազար մարդկանց ներգրավմամբ: