Մալիում գրավված հյուրանոցից 80 պատանդ է ազատ արձակվել. Ֆրանսիան հատուկջոկատայիններ է ուղարկել Մալի (թարմացված, տարբերակ 9, լուսանկարներ, տեսանյութ)

13:32 • 20.11.15

17.26

 

Մալիի մայրաքաղաք է ուղարկվել Ֆրանսիայի ժանդարմերիայի հատուկ նշանակության խումբը՝ բաղկացած 40 մարտիկներից:

Նշվում է, որ խոսքը GIGN ստորաբաժանման մասին է:


16.26

 

Մալիի մայրաքաղաքում գրավված Radisson հյուրանոցից ազատ են արձակվել պատանդներից 80-ը, հայտնում է Reuters գործակալությունը:

Գրավված հյուրանոցում ընդհանուր առմամբ եղել է 170 մարդ՝ 140 հյուր և 30 աշխատակից:

Պատանդներին ազատ արձակելու գործողությունը շարունակվում է: Հատուկջոկատայինները, որոնք մասնակցում են գրոհին, մտել են շենք և ստուգում են հարկերը: Հյուրանոցից պարբերաբար կրակոցների ձայներ են լսվում:

Հաղորդվում է, որ ահաբեկիչները երկուսն են, չնայած նախկինում խոսվում էր մինչև 10 զինյալի մասին: Ոչ մի ահաբեկչական խմբավորում դեռ չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը:


 

16.05

Ֆրանսիան Մալիի իշխանություններին աջակցություն է ցույց տալիս գրավված Radisson Blu հյուրանոցից պատանդներին ազատ արձակելու հարցում, հայտնում է Sky News Arabia-ն:



Ինչպես հայտնում են ֆրանսիական իշխանությունները, նրանք աջակցում են հիմնականում լոգիստիկ ու հետախուզական հարցերում։
 

Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի խոսքով՝ իշխանությունները պատրաստ են ցանկացած միջոցառում ձեռնարկել՝ պատանդներին ազատ արձակելու համար։
 

Turkish Airlines ավիաընկերությունից հաղորդել են, որ ընկերության 3 աշխատակիցների հաջողվել է փախչել հյուրանոցից:

 

«Ընդհանուր առմամբ, պատանդ է վերցվել ընկերության 7 աշխատակից: Նրանցից 3-ն ազատ են արձակվել»,-հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից:
 

Reuters-ը հաղորդում է, որ դեռ հստակ տեղեկություն չկա՝ արդյո՞ք  նրանք ազատ են արձակվել հատուկ գործողությունների արդյունքում, թե՞ հաջողվել է փախչել հյուրանոցից:

 


15.10

 

Մալիի հատուկ ծառայությունները գրոհել են մայրաքաղաքի Radisson հյուրանոցը, որում զինյալները պատանդներ են պահում, հայտնում է meduza.io-ն։
 

Հյուրանոցը գրավել են մարդիկ, որոնք բղավել են «Ալլահ Աքբար»։


Նրանք պատանդներից պահանջել են կարդալ Ղուրանն ու ազատ են արձակել նրանց, որոնք կարողացել են կրկնել կարդացածը։


Հյուրանոցում եղել է մոտ 170 պատանդ, այդ թվում՝ Ֆրանսիայի և Թուրքիայի քաղաքացիներ:


Մալիի բանակի հրամանատարի խոսքով՝ իսլամիստներն ազատ են արձակել 20 մարդու: 

 


14.34

 

Մալիի մայրաքաղաքում Radisson Blu հյուրանոցը գրաված զինյալներն ազատ են արձակել մի քանի պատանդների։

Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, ազատ են արձակվել նրանք, ովքեր կարողացել են պատմել Ղուրանի մասին:

Վերջին տվյալներով՝ զոհվել է 9 մարդ։


14.08

Մալիի մայրաքաղաքում Radisson Blu հյուրանոցի վրա հարձակման ժամանակ զոհվել է 2 մարդ, հայտնում է Reuters գործակալությունը։

 


13.55

Associated Press գործակալությունը՝ հյուրանոցի աշխատակցին հղումով, հայտնում է, որ Մալիի Radisson Blu հյուրանոցի վրա հարձակման ժամանակ ահաբեկիչները կիրառել են նռնակներ։ Գործակալության համաձայն՝ պատանդների թվում 140-ը հյուրանոցի հաճախորդներն են, 30-ը՝ աշխատակիցները։

 


13.37 

 

Մալիի մայրաքաղաք Բամակոյում անհայտ անձինք Radisson Blu հյուրանոցում պատանդ են վերցրել մոտ 170 մարդու, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը։ Reuters գործակալությունը հայտնում է, որ հյուրանոցում կա մոտ 10 ահաբեկիչ։

 

Նշվում է, որ հյուրանոցում կա 190 համար։

 


Մալիի մայրաքաղաք Բամակոյում անհայտ անձինք կրակ են բացել Radisson Blu հյուրանոցում, հայտնում է Reuters գործակալությունը։

 

Ինչպես հայտնել են անվտանգության ծառայությունից՝  հարձակվողները կարող են պատանդներ վերցրած լինել։

 

«Կրակահերթը սկսվել է վաղ առավոտյան։ Հավանաբար` դա պատանդներ վերցնելու փորձ է եղել։ Այժմ դեպքի վայրը շրջափակված է, ժամանել է ոստիկանությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Զոհերի կամ տուժածների մասին տվյալներ դեռ չկան։

 

 

Armed jihadists have gone on a deadly shooting rampage inside the Radisson Blu hotel (pictured) in the centre of Bamako, Mali

Terrified civilians run for their lives through the streets of Bamako after escaping the hotel siege

 

Chaotic scenes near the Radisson Blu hotel, where 170 people have been held hostage by gunmen in Mali

 

Military officers prepare outside the hotel, where as many as 12 gunmen have taken hostages

Heavily armed Malian troops take up position over the Radisson Blu hotel in the country's capital Bamako

 

Army officers direct several of the hotel guests to safety. Witnesses describe how the gunmen tested each guest about their knowledge of the Koran

 

Տեսանյութը դիտել այստեղ։

 

 

Մալիում գրավված հյուրանոցից 80 պատանդ է ազատ արձակվել. Ֆրանսիան հատուկջոկատայիններ է ուղարկել Մալի (թարմացված, տարբերակ 9, լուսանկարներ, տեսանյութ)