Ճապոնացին տարօրինակ ու չափազանց երկար «սելֆի ձեռք» է ստեղծել

01:17 • 20.11.15

Ճապոնացի տղամարդը նորարար իր է ստեղծել սելֆիի փայտիկների շարքում, որն ստացել «սելֆի ձեռք» անվանումը: Ինչպես անվանումն է հուշում` այն իրենից  ձեռքի տեսք ունեցող բավականին  երկար փայտիկ է ներկայացնում:


Ճապոնացի Մանսունի ստեղծած նորարարությունը ներկայացրել է Oddity central-ը: Մանսունն այս սարքը հնարել է, քանի որ իրեն տարօրինակ ու անհարմար էր զգում  փողոցում փայտիկով սելֆի անելիս:


Սակայն այն իրականում հենց սելֆիի փայտիկն է, որի ծայրին արհեստական ձեռք է ամրացված:  Թեև նրա հրապարակած լուսանկարները բավականին զավեշտալի տեսք ունեն, ճապոնացին իրեն այդպես ավելի հարմարավետ է զգում:
 

 

Ճապոնացին տարօրինակ ու չափազանց երկար «սելֆի ձեռք» է ստեղծել