Օգտակար իրեր, որոնք կթեթևացնեն ձեր առօրյան (լուսանկարներ)
Ամեն տարի հնարամիտ դիզայներներն ու ինժեներները ստեղծում են բազմաթիվ օգտակար իրեր, որոնք միտված են մեր առօրյան հնարավորինս հեշտ դարձնելուն։
AdMe.Ru կայքն ուշագրավ ֆոտոշարքով անդրադարձել է այդպիսի մի շարք օգտակար գյուտերի, որոնց առկայության դեպքում ամենօրյա հոգսերի մի մասը կվերանան.
Այս ֆունկցիոնալ խրոցակը կօգնի հեշտությամբ հանել այն վարդակից, իսկ կապույտ լուսավորումը կհիշեցնի, որ այն միացված է հոսանքին:

Այս լվացքի մեքենան հնարավորություն է տալիս անմիջապես լվացքի ժամանակ մեքենայի մեջ կեղտոտ հագուստ ավելացնել:

Այս սարք կբռնի սոխը մինչ դուք այն կտրատում եք:

Pixie կոչվող գաջեթն անհրաժեշտ է նրանց, ովքեր հաճախ են իրեր կորցնում: Պետք է սարքն ամրացնել հաճախ կորող իրին ու միացնել այն սմարթֆոնի հավելվածին: Այնուհետև հավելվածը հստակ ցույց կտա, թե որ հատվածում է գտնվում այդ իրը:

Լուսավորվող բարձերը նախատեսված են իրարից հեռու գտնվող սիրահարների համար: Հենց նրանցից մեկը պառկում է բարձին, մյուս բարձն ինքնըստինքյան լուսավորվում է:

Բրիտանացի Ջոշուա Ռենուֆը ստեղծել է հանճարեղ սարք. սուրճ պատրաստող զարթուցիչ:

Մթերքը ճշգրիտ կշռող գդալ

Սմարթֆոնի շարժական ստեղնաշար

5 մասի բաժանված թավա, որում կարելի է միանգամից մի քանի տարբեր ուտեստ պատրաստել։











