Փարիզի ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչը կարող էր Բրյուսել վերադառնալ` մահապարտի գոտիով
Փարիզյան ահաբեկչությունների կազմակերպման մեջ կասկածվող Սալահ Աբդեսլամը կարող էր Փարիզից վերադառնալ Բրյուսել` մահապարտի գոտիով:
Ինչպես հաղորդել է RTBF հեռուստաալիքը` այս տեղեկությունը հայտնել է Աբդեսլամի հետ Բրյուսել ժամանած Համզա Աթթուն, ում ձերբակալել են մի քանի օր առաջ:
Ավելի վաղ Աթթուն ժխտում էր, թե որևէ բան գիտի Աբդեսլամի` ահաբեկչություններին առնչության մասին:
Հայտնի է դարձել, որ նոյեմբերի 13-ին Փարիզում ահաբեկչություններ կազմակերպելու մեջ կասկածվողը մի քանի տարի աշխատել է բելգիական մետրոյում:










