Բելգիայի ոստիկանությունը Փարիզի ահաբեկչությունների հանցակցի տանը զենք է գտել
Բելգիայի ոստիկանությունը նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների շարքի կազմակերպիչներից մեկի` Սալահ Աբդեսլամի տանն իրականացրած խուզարկության ժամանակ զինամթերք է հայտնաբերել:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, մասնավորապես իրավապահները գտել են տարբեր տեսակի զենքեր: Բացի այդ, զինամթերք է հայտնաբերվել նաև տան կողքին կայանված մինի ֆուրգոնում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ներկայում ձերբակալված Աբդեսլամը, զանգահարել է ընկերներին` խնդրելով օգնել իրեն Սիրիա փախչելու հարցում:
Աղբյուրը հավելում է նաև, որ բելգիական Մոլենբեկ քաղաքում իրականացված հատուկ օպերացիայի շրջանակներում իրավապահները հայտնաբերել են քիմիական և պայթուցիկ նյութեր: Բելգիայի ազգային անվտանգության հարցերով նախարար Շառլ Միշելը տեղեկացրել է, որ իրենց ունեցած տեղեկությունների համաձայն, երկրում ահաբեկչություն է նախապատրաստվում:










