Գերմանիայում պայթյուն է որոտացել փախստականների ճամբարում
Գերմանական Յուտերբոգ քաղաքում` փախստականների հավքատեղիում պայթյուն է տեղի ունեցել ուրբաթ երեկոյան:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` Tagesspieg-ին հղումով, փախստականների հավաքատեղիում պայթյունը լուրջ վնասներ է հասցրել:
Պայթյունի ալիքը կոտրել է տարածքի պատուհանները և վնասել կահույքը, որտեղ փախստականներն անցկացնում են իրենց հանգիստը և հանդիպումները:
Ոստիկանությունը պայթյունը համարում է «հրավառիչ տեխնիկայի միջոցով իրականացված միտումնավոր գործողություն»:
Տարեսկզբից Գերմանիայում փախստականների վրա հարձակման մոտ 500 դեպք է գրանցվել:










