Երևանի Հանրապետության հրապարակում պայթուցիկ սարքի մասին ահազանգ է ստացվել. կասկածելի պայուսակում ոչինչ չի հայտնաբերվել

21:31 • 21.11.15

Նոյեմբերի 21-ին, ժամը 17.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հանրապետության հրապարակում` ժամացույցի մոտակա կանգառում, պայթուցիկ սարք է տեղադրված. տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ը։


Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն, ՃԿԱԿ ԱԻԱԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:


Մելիք Ադամյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվել է պայուսակ, որում կասկածելի ոչինչ չի հայտնաբերվել:

Երևանի Հանրապետության հրապարակում պայթուցիկ սարքի մասին ահազանգ է ստացվել. կասկածելի պայուսակում ոչինչ չի հայտնաբերվել