Վթար Երևանի Նանսենի փողոցում, վարորդի դին մեքենայից դուրս են բերել հատուկ տեխնիկայի օգնությամբ
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 22-ին՝ ժամը 01.16-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցում՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes E320» մակնիշի 34 SC 840 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Թ., ծնվ. 1993թ.) դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը: Ըստ Shamshyan.com–ի՝ փրկարարները վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից մեծ դժվարությամբ՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:










