Բանգլադեշում ընդդիմության 2 առաջնորդներ մահապատժի են ենթարվկել

11:19 • 22.11.15

Բանգլադեշի ընդդիմության երկու առաջնորդներ մահապատժի են ենթարկվել Պակիստանի դեմ 1971 թվականի անկախության պայքարի ժամանակ պատերազմական հանցագործությունների համար, գրում է BBC-ն:


Սալահուդին Քվադեր Չոդհուրին և Ալի Ահսան Մոհամադ Մուջահիդը կախվել են Դհակայի կենտրոնական բանտում: Նրանք մեղադրվել են ցեղասպանության և բռնաբարության մեջ: Առաջնորդները, սակայն, չեն ընդունել իրենց մեղքը:


Չոդհուրին ազդեցիկ քաղաքական գործիչ է եղել. նա վեց անգամ պատգամավոր է ընտրվել: Մուջահիդը Բանգլադեշի ամենամեծ իսլամիստական կուսակցության առաջնորդն է եղել:

Բանգլադեշում ընդդիմության 2 առաջնորդներ մահապատժի են ենթարվկել