Երկրներ, որտեղ ամենաշատն ու ամենաքիչն են վախենում իրենց իշխանություններին քննադատել. վարկանիշային աղյուսակ
Ամերիկյան Փյուի հետազոտական կենտրոնը ներկայացրել է այն երկրների վարկանիշային աղյուսակը, որտեղ մարդիկ ամենից շատ ու ամենաքիչն են վախենում քննադատել իրենց իշխանություններին:
Հետազոտության հիման վրա The Independent-ը հետաքրքրական ինֆոգրաֆիկա է ներկայացրել: Ըստ այդմ` հետազոտված 38 երկրների շարքում Լիբանանը առաջատարն է` իր իշխանություններին ազատորեն քննարկելու ու քննադատելու հարցում:
Երկիրը, որտեղ մարդիկ իրենց ամենից քիչ են ազատ զգում իշխանությունների ապօրինությունների դեմ արտահայտվելու հարցում, Թուրքիան է:
Այս կամ այն երկրի հասարակության ազատությունը իշխանություններին քննադատելու հարցում դիտարկված է մամուլի, խոսքի, կրոնի ազատության, ինչպես նաև գրաքննության ու բաց սեքսուալ նյութերի հարցերով իրենց կարծիքներն արտահայտելու ազատության առումով:











