Կաբարդինո-Բալկարիայում հատուկ գործողության ընթացքում հինգ գրոհային է սպանվել
Կաբարդինո-Բալկարիայում իրավապահ մարմինների աշխատակիցները հատուկ գործողության ընթացքում հինգ գրոհայինի են սպանել, հաղորդում է gazeta.ru-ն: Այդ մասին հայտնի է դարձել Կաբարդինո-Բալկարիայի ուժային կառույցներում աղբյուրից:
«Մարտական բախումների ժամանակ, նախնական տվյալներով, ոչնչացվել է հինգ գրոհային, նրանց ինքնությունները պարզվում է»,- ասել է նա:
Աղբյուրի տեղեկություններով՝ հատուկ գործողությունը շարունակվում է:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Կաբարդինո-Բալկարիայում, որտեղ սահմանվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ, իրավապահ մարմինների աշխատակիցները գրոհայինների են հայտնաբերել, որոնք նրանց զինված դիմադրություն են ցույց տվել:










