Փարիզի հարձակումների ժամանակ բժիշկը չիմանալով փորձել է փրկել ահաբեկչին

15:11 • 22.11.15

Նոյեմբերի 13-ին Փարիզի ահաբեկչությունների թիրախներից մեկում՝ Comptaire սրճարանում տեղի ունեցած պայթյունից առաջացած քաոսի ժամանակ Դեյվիդ անունով մի բժիշկ փորձել է օգնել վիրավորներից մի տղամարդու՝ Բրահիմ Աբդեսլամին, սակայն պարզվել է, որ նա մահապարտ ահաբեկիչ է, տեղեկացնում է Reuters-ը: 


Բժիշկը պառկեցրել է նրան: Նրա տպավորությամբ՝ տղամարդն այնքան էլ լուրջ վնասվածքներ չի ունեցել, բայց անգիտակից վիճակում է եղել, այդ պատճառով Դեյվիդն անմիջապես սկսել է նրան ուշքի բերելու համար առաջին օգնություն ցուցաբերել:


Երբ նա պատռել է տղամարդու վերնաշապիկը, Դեյվիդն արագ հասկացել է, որ դա սրճարանում պարզապես գազի պայթյուն չէր, այլ ահաբեկչություն:


«Լարեր էին՝ մեկը սպիտակ, մեկը՝ սև, մեկը՝ կարմիր և մեկը՝ նարնջագույն: Չորս տարբեր գույն: Ես հասկացա այդ ժամանակ, որ նա մահապարտ ահաբեկիչ է»,– պատմել է նա:


 

Փարիզի հարձակումների ժամանակ բժիշկը չիմանալով փորձել է փրկել ահաբեկչին