Սիրիայում հիվանդանոց է հրթիռակոծվել. «Բժիշկներ առանց սահմանների»
«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտարարել է, որ իրենց կազմակերպության կողմից պահվող հիվանդանոցը ենթարկվել է հրթիռային գնդակոծման սիրիական Էբրին քաղաքի վրա հարձակման ընթացքում, հաղորդում է РИА Новости-ն:
Հարձակման հետևանքով զհվել է երկու մարդ, ևս վեցը ստացել են վնասվածքներ, այդ թվում բժիշկներ:
Ինչպես նշվում է կազմակերպության մամուլի հաղորդագրությունում, երկու հրթիռ պայթել է հիվանդանոցի մուտքի մոտ այն պահին, երբ այնտեղ էր ժամանել երկու նոր հիվանդ, ովքեր շտապ բժշկական օգնության կարիք ունեին: Վնասվել է շենքը և շտապօգնության մեկ մեքենա:
«Այն բանից հետո, երբ երկու տաղանդավոր բժիշկ լուրջ վիրավորվել է, այս պաշարված համայնքների համար հասանելի բժիշկների թիվը էլ ավելի է կրճատվել»,- հայտարարել է կազմակերպության գործադիր տնօրեն Բրիս դե լե Վինը:










