Turkish Airlines-ի ինքնաթիռը պայթյունի վտանգի պատճառով շտապ վայրէջք է կատարել Կանադայում
Turkish Airlines թուրքական ընկերության Auirbus A330 ուղևորատար ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել կանադական Հալիֆակսի օդանավակայանում՝ պայթյունի վտանգի պատճառով: Այդ մասին հայտնի է դարձել ողջ աշխարհում իրականացվող թռիչքներին հետևող Flightradar24 ծառայության Twitter էջից, գրում է lenta.ru-ն:
Ինքնաթիռը Նյու Յորքից ուղևորվում էր Ստամբուլ: Վայրէջքը բարեհաջող է իրականացվել, միջադեպի հետևանքով ուղևորներից ոչ ոք չի տուժել։
Նոյեմբերի 17-ին ֆրանսիական Air France ավիաընկերության երկու ինքնաթիռ, որոնք ԱՄՆ-ից ուղևորվում էին Փարիզ, ստիպված էին եղել արտակարգ վայրէջք կատարել պայթյունի վտանգի պատճառով:










