ԱՄՆ–ում ուսուցիչն աշակերտներին ստիպել է ԻՊ-ի համար պաստառների դիզայն պատրաստել

13:47 • 22.11.15

ԱՄՆ Յուտա նահանգի Սալեմ քաղաքի ավագ դպրոցում դասավանդող պրակտիկանտը իր կարծիքով անմեղ հանձնարարություն է տվել իր աշակերտներին՝ ահաբեկիչների քարոզչական պաստառ պատրաստել՝ ցույց տալու համար, թե ինչպես են ահաբեկչական կազմակերպություններն աշխատում, հաղորդում է CNN-ը: Աշակերտների ծնողները, սակայն, այնքան էլ չեն հավանել հանձնարարությունը:


Ծնողներից Անի Լանգսթոնը պատմել է լրատվամիջոցներին, որ ինքն անմիջապես կապվել է դպրոցի տնօրենի հետ: «Ես կարծում եմ, որ կարող էր ընտրվել այլ տեսակի հանձնարարություն կամ զեկույց»,- ասել է Լանգսթոնը:


Դպրոցի Facebook-ի էջն անմիջապես արձագանքել է միջադեպին և նշել, որ հանձնարարությունը չեղյալ է հայտարարվել:


Պրակտիկանտ ուսուցիչը ներողություն է խնդրել և ասել, որ նա մտադիր էր սովորեցնել աշակերտներին, թե ինչպես են ծայրահեղականներն օգտագործում են քարոզչությունը ստեր տարածելու և աջակցություն ստանալու համար:

 

ԱՄՆ–ում ուսուցիչն աշակերտներին ստիպել է ԻՊ-ի համար պաստառների դիզայն պատրաստել