Առնվազն 16 մարդ է տուժել Նոր Օռլեանում հնչած կրակոցների հետևանքով. լրատվամիջոցներ

11:03 • 23.11.15

Առնվազն 16 մարդ տեղափոխվել է հիվանդանոց ԱՄՆ Նոր Օռլեան քաղաքում հնչած կրակոցների հետևանքով, գրում է РИА Новости-ն` WWLTV-ին հղումով:

 

Միջադեպը տեղի է ունեցել երեկույթից հետո, որը հետևել է փողային նվագախմբի շքերթին:

 

Հրաձգությունը սկսել են 2 անհայտ անձինք Bunny Friend այգու մոտակայքում, որտեղ մոտ 500 մարդ մասնակցել է երաժշտական տեսահոլովակի նկարահանումներին:
 

Պատահարի այլ մանրամասներ չեն հաղորդվում:

 

 

Առնվազն 16 մարդ է տուժել Նոր Օռլեանում հնչած կրակոցների հետևանքով. լրատվամիջոցներ