Մահացած համարվող՝ համակարգչային խաղերի մոլի սիրահար չինուհուն գտել են 10 տարի անց ինտերնետ-սրճարանում
Չինաստանում գտել են երիտասարդ կնոջը, որը արդեն 10 տարի մահացած էր համարվում:
Interfax-ը հայտնում է , որ Սիաո Յուն անունով 24-ամյա չինուհուն գտել են Չժեցղան նահանգի ինտերնետ - սրճարաններից մեկում: Նա 14 տարեկանում կռվել և հեռացել էր տնից, ու այդ ժամանակից նրա մասին տեղեկություն չկար:
Այժմ նրան գտել են համակարգչային ակումբում: Պարզվել է Սիաոն կարող է օրերով համակարգչային խաղեր խաղալ, գիշերել սրճարաններում ու բաղնիքներում, աշխատել որտեղ պատահի: Նա CrossFire առցանց անվճար խաղի մոլի երկրպագու է:
Ոստիկանությունը Սիաոյին տուգանել է 1000 յուանով` մոտ 156 ԱՄՆ դոլար` ոստիկանությանը ցույց տված դիմադրության համար, ապա կապվել նրա ծնողների հետ:










