Բողոքի ակցիաներ Ավստրալիայում. ոստիկանությունը պղպեղային աերոզոլ է կիրառել

09:48 • 23.11.15

Բողոքի ակցիաներ են անցկացվել Ավստրալիայի Մելբուրն, Սիդնեյ, Պերտ և այլ քաղաքներում, իշխանությունները ստիպված են եղել մասնակիցների դեմ պղպեղային աերոզոլ կիրառել, գրում է РИА Новости-ն:

 

Փողոցներում միմյանց են բախվել երկրի իսլամացման դեմ բողոքողները և նրանք, որոնք կողմ են բազմամշակութային հասարակությանը։

 

Մելբուրնում ցույցերին, որոնք կազմակերպել են մզկիթի կառուցման հակառակորդները և այդ նախաձեռնության կողմնակիցները, հավաքվել է մոտ 500 մարդ՝ յուրաքանչյուր կողմից: Երբ բախման սպառնալիք է առաջացել, ոստիկանությունը պղպեղային աերոզոլ է կիրառել:

 

Հաղորդվում է նաև, որ ոստիկանությունը ձերբակալել է 8 մարդու, որոնցից 3-ին` զենք կիրառելու փորձի համար, 4-ին` հասարակական կարգը խախտելու և անպարկեշտ վարքի համար։

 

Ցուցարարներից մեկը, ով հարվածել է ոստիկանի ձիուն, ձերբակալվել է կենդանիների հետ դաժան վերաբերմունքի համար:
 

Այլ քաղաքներում ցույցերը հիմնականում խաղաղ են անցել:


 

Բողոքի ակցիաներ Ավստրալիայում. ոստիկանությունը պղպեղային աերոզոլ է կիրառել