Բելգիայում ահաբեկչության համար կասկածվող ևս 5 մարդ է ձերբակալվել

16:45 • 23.11.15

Բելգիայում հակաահաբեկչական գործողության ընթացքում ևս 5 մարդ է ձերբակալվել, տեղեկացնում է gazeta.ru-ն։

 

Բելգիայի դատախազությունից հայտնել են, որ գործողություններն ու ձերբակալությունները շարունակվել են Բրյուսելում և Լյեժում։

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ձերբակալվել է 16 մարդ, որոնց խափանման միջոցի հարցը դեռ չի վճռվել:

 

Ընդհանուր առմամբ՝ ձերբակալվել է 21 մարդ: Նրանք կարող են մասնակցած լինել Փարիզում ահաբեկչությունների շարքին և այլ հանցագործությունների։

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Փարիզում իրականացված ահաբեկչություններին զոհ է գնացել շուրջ 130 մարդ, այդ թվում՝ հայուհի Լոլա Ուզունյանը։

Բելգիայում ահաբեկչության համար կասկածվող ևս 5 մարդ է ձերբակալվել