Կատուն արժանի է կերի. Բելգիայի ոստիկանությունը յուրահատուկ ձևով շնորհակալություն է հայտնել երկրի քաղաքացիներին
Բելգիայի դաշնային ոստիկանությունը շնորհակալություն է հայտնել սոցիալական ցանցերի օգտատերերին և լրատվամիջոցներին, որ նրանք չեն լուսաբանել Բրյուսելում իրականացվող հատուկ գործողությունը՝ դրա փոխարեն իրենց էջերում ընտանի կատուների լուսանկարներ տեղադրելով, գրում է РИА Новости-ն։
Այդ մասին ասված է ոստիկանության Twitter-ի էջում։
«Կատվի համար, որը երեկ մեզ օգնեց՝ հյուրասիրվի՛ր»,- նշված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ բելգիական ոստիկանությունը խնդրել է օգտատերերին և լրատվամիջոցներին չլուսաբանել իրականացվող հատուկ գործողությունը՝ ծայրահեղականների հետ տեղեկությամբ չկիսվելու համար: Օգտատերերը և լրագրողները հետևել են ուժայինների պահանջներին և #brusselslockdown հեշթեգով սկսել կատուների լուսանկարներ և տեսանյութեր հրապարակել։

Բելգիայի ոստիկանությունը, որը Փարիզում նոյեմբերի 13-ին իրականացված հարձակումներից հետո ահաբեկչության համար կասկածվող անձանց է որոնում, քաղաքացիներին խնդրել էր մնալ տներում և չմոտենալ պատուհաններին՝ անվտանգության նկատառումներով:
Այս լարված դրությանը բելգիացիները որոշել էին հումորով արձագանքել՝ կատուների լուսանկարներ հրապարակելով։










