Թուրքիայի ափերի մոտ 4-ամյա սիրիացի փախստականի դի է հայտնաբերվել

13:26 • 23.11.15

Թուրքիայի Բոդրում քաղաքի ափերի մոտ հայտնաբերվել է 4-ամյա սիրիացի փախստական Սենայի դին, տեղեկացնում է Sondakika կայքը:

 

Դեպի Հունաստան ուղևորվող նավի խորտակման հետևանքով անհետ կորած երեխայի դին հայտնաբերել են փախստականները։

 

Օրեր առաջ նավի խորտակման հետևանքով անհետ կորել էր 15 ուղևոր: 5-ին հաջողվել էր գտնել:
Ուղևորներից 8-ի մարմինները հայտնաբերվել էին Բոդրումի տարբեր հատվածներում։ Իսկ փոքրիկ Սենայի մարմինը ձկնորսները նկատել են ժայռերի մեջ ու տեղեկացրել առափնյա ծառայությանը։

Թուրքիայի ափերի մոտ 4-ամյա սիրիացի փախստականի դի է հայտնաբերվել