Լեհ թոշակառուին տուգանել են 30.000 եվրոյով` ինքնաթիռում ռումբի մասին կեղծ հաղորդագրության համար
Լեհ թոշակառուին, ով կատակել էր Եգիպտոս թռչող ինքնաթիռում տեղադրված ռումբի մասին, պարտավորեցրել են 30.000 եվրո տուգանք վճարել ավիափոխադրողին, գրում է Газета-ն:
Տարեց տղամարդը հայտնել էր օդաչուին, թե ռումբ է տեղադրված օդանավի սրահում։ Վարշավայից Հուրգադա ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Բուլղարիայի Բուրգաս քաղաքում, սակայն պայթուցիկ սարք չէր հայտնաբերվել:
Հաղորդվում է, որ 67-ամյա տղամարդը մեկ օր անցկացրել է կալանքի տակ Բուլղարիայում: Նա իր արարքը մեկնաբանել է որպես կատակ:
Նշվում է, որ 30.000 եվրոն, որը պետք է մուծի կատակասերը, դա նվազագույն ծախսերն են, որոնք ունեցել է ավիափոխադրողը: Բացի այդ, նրան, հնարավոր է, ստիպեն փոխհատուցում վճարել բուլղարացի իրավապահներին, ովքեր զննել են ինքնաթիռը և շրջափակել են օդանավակայանը։










